Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

30 ապր 2022 14:19

Իլհամ Ալիևն աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել. Արմեն Այվազյան

Իլհամ Ալիևն այսօր աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել։ Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով և կոչ անելով Ուկրաինային կռվել մինչև վերջ (տե՛ս հետևյալ հղումը՝ 2:32:25 – 2:40:54 https://www.youtube.com/watch?v=azjCGvZIZDE&t=9144s)։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագիտության դոկտոր, պ․գ․թ․Արմեն Այվազյանը: 


Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել Ռուբիկոնը։ Իմ համոզմամբ, Ալիևը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է Ուկրաինայում։ Բայց Ալիևը սխալ հաշվարկ է կատարել։


Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաև, թե ում է նա առավելապես լսում և ումից է նա գերազանցապես կախված։ Ալիևը կանգնում է արևմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարևանն է։ Հետևանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։


Ֆաշիստ Ալիևի այսօրվա ելույթը վկայում է նաև նրա վերլուծական թույլ կարողությունների, ինքնասիրահարվածության և իրական աշխարհառազմավարական իրավիճակը գնահատելու անընդունակության մասին, որոնց բոլորին էլ ժամանակին անդրադարձել եմ՝ նկարագրելով նրա հետ իմ անձնական բախումը Սթենֆորդի համալսարանում տակավին 1998 թ.՝ ընդգծելով, մասնավորապես, որ նա «ծույլ է, խորամանկ, կարճատես և անճկուն…, նարցիսիստ է, ցինիկ ստախոս, բայց վատ դերասան…: Ալիևը հեշտությամբ ընկնում է շփոթության մեջ՝ դառնալով դանդաղամիտ ու չափից դուրս շիտակ»։




Ալիևի ելույթն արդեն թարգմանաբար ներկայացրել են նաև որոշ ռուսաստանյան աղբյուրներ, օրինակ, այստեղ՝ https://t.me/infodeserteur/724?fbclid=IwAR0eERxUlPUGYNBNlE5vftdx-xQZoV0t9zKp1eDgKgPFSZBgUxf89Jz4jco


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր