Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին          Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը       Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով    

30 ապր 2022 14:04

Շատ ֆրանսիացիներ, որոնք փորձում են օգնել ուկրաինացի ընտանիքներին, «հոգնածություն» են զգում

Շատ ֆրանսիացիներ, որոնք հյուրընկալում են ուկրաինացի փախստականներին, սկսում են «հոգնածություն» զգալ երկու ամիս անց, հաղորդում է Le Figaro թերթը: «Շատ ֆրանսիացիներ, որոնք փորձում են օգնել ուկրաինացի ընտանիքներին, ասում են, որ հոգնել են երկարաժամկետ հեռանկարում բարոյական, վարչական և ֆինանսական ներդրումներից», - ասվում է հոդվածում:
Ֆրանսիայում շուրջ 70 հազար ուկրաինացիներ այժմ ստանում են ամսական 426 եվրոյի չափով պետական ​​նպաստ։ Բայց այդ միջոցները հաճախ չեն բավարարում նորեկներին, որպեսզի կարողանան իրենց կարիքները հոգալ, իսկ նպաստը ձևակերպելու համար մի քանի շաբաթ է պահանջվում։
Ընդ որում, ֆրանսիացիներն իրենց օգնության համար ոչ մի վճար չեն ստանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր