Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»          Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն    

01 մայիս 2022 14:37

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմիններին հանդես բերել զգոնություն

Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվկան կենտրոնից` ի  պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին:

«Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»,-ասվում է հայտարարությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր