Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

02 մայիս 2022 12:17

Ոստիկանությունը հովանավորում է անհասկանալի բանդաների՞ն.ակցիայի վայր խուժեցին անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք

Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր է մոբիլիզացրել:


Հատկապես քաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում երթևեկությունը տեղ-տեղ կաթվածահար է, և ոստիկանները երբեմն նույնիսկ բիրտ ուժի կիրառմամբ, առանց նախապես զգուշացնելու, բացում են փողոցները:


Դրանց մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ:


Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար, սակայն, ինչ-որ պահի ակցիայի վայր խուժեցին անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք: Տպավորություն էր, թե ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայից են փախել:
168.am-ը ոստիկանությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս:


Մոտավորապես 10 բառից բաղկացած պատասխանի համար մեզնից պահանջվեց գրավոր հարցում:


Ողջ միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում, նշում ենք վայրը, կոնկրետ՝ որտեղ է դա տեղի ունեցել, իդենտիֆիկացնելը վայրկյանների հարց է, սակայն մեզնից պահանջվեց գրավոր հարցում:


Կարո՞ղ են քաղաքացիները նման դեպքում լեգիտիմ կարծիք ձևավորել, որ Կորյուն-Հերացի խաչմերուկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմբ վայրենի ուժ կիրառող անձինք ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայի ներկայացուցիչներ են, ու ոստիկանությունը հովանավորում է նրանց:


Օրեր առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել էր այն կարգավորումները, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքացիները բերման ենթարկվելիս:


«Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:


Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող»,- մասնավորապես գրել էր Արման Թաթոյանը:


Կապ հաստատեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մեզ ասացին՝ տեսանյութերն ուսումնասիրելուց հետո կպատասխանեն: ՄԻՊ կարծիքը միջադեպի և նշված խմբերի ու ոստիկանության ծառայողների պարտականությունների վերաբերյալ կհրապարակենք ստանալուն պես:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր