Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

02 մայիս 2022 14:04

Համացանցում «ֆլեշմոբ» է տարածվում` «Աջակցում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» խորագրով

Երեկվա ընդդիմության հանրահավաքից հետո համացանցում ֆլեշմոբ է սկսվել, ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի.

Հազարավոր ֆեյսբուքյան օգտատերեր իրենց էջերում տեղադրում են վարչապետի լուսանկարը, կից ավելացնելով «Քաղաքացու երգ» բանաստեղծությունից մի հատված, ցույց տալու համար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է վարչապետի հասցեին ընդդիմության անհիմն մեղադրանքներին և միասնական վարչապետի հետ են մինչեւ վերջ։

«Աջակցում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 

Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,

Հին երկրիս համար հուսահատ,

Ու դարձնել պիտ նրան կարենանք,

Երջանիկ ու հզոր, ու ազատ:

ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»,- գրում են օգտատերերը։

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել և պահանջում էր վարչապետի հրաժարականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր