Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

03 մայիս 2022 18:07

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային. CNN

ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային հենց մայիսի 9-ին, ինչը թույլ կտա լիարժեք մոբիլիզացնել Ռուսաստանի պահեստային ուժերը, գրում է CNN-ը:

Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Պուտինը կօգտագործի օրվա խորհրդանշական նշանակությունը և քարոզչական արժեքը՝ հայտարարելու Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների մասին:

Պաշտոնյաները հակված են հետևյալ սցենարին՝ Պուտինը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ուկրաինային մայիսի 9-ին: Մինչ օրս ռուսական կողմը պնդում է, որ հակամարտությունը սոսկ «հատուկ ռազմական գործողություն» է, որի հիմնական նպատակը «ապազգայնացումն» է:

«Կարծում եմ, որ նա կփորձի հեռանալ իր «հատուկ գործողությունից»: Նա հիմք է ստեղծում, որպեսզի կարողանա ասել՝ «տեսեք, սա այժմ պատերազմ է նացիստների դեմ, և ինձ ավելի շատ մարդ է պետք»», -  LBC ռադիոյին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: 

Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները հաշվարկել են, որ առնվազն 10 000 ռուս զինվոր է զոհվել պատերազմի ընթացքում:

Մայիսի 9-ի վերաբերյալ մյուս տարբերակները ներառում են Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի տարածքների բռնակցումը, հարավում Օդեսայի համար մեծ ճնշում գործադրելը կամ հարավային նավահանգստային Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հռչակումը:

ԱՄՆ-ն ունի «խիստ արժանահավատ» հետախուզական տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը «մայիսի կեսերին» կփորձի բռնակցել Լուգանսկը և Դոնեցկը, երկուշաբթի ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։ Կան նաև նշաններ, որ Ռուսաստանը կարող է ծրագրել «ժողովրդական հանրապետություն» հռչակել հարավարևելյան Խերսոն քաղաքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր