Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

03 մայիս 2022 13:34

Կհասկանանք էսկալացիայի արագությունն այս օրերին.Ռուսներն ունեն ծրագիր՝ մինչև մայիսի 9-ն ամեն ինչ կավարտվի. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրեն տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունը մինչև 2022 թվականի մայիսի 9-ն ավարտելու Ռուսաստանի ծրագրերի մասին։ Ըստ պոնտիֆիկոսի՝ դա տեղի է ունեցել քաղաքական գործչի հետ նրա հանդիպման ժամանակ։

«Հուսով եմ, որ այդպես է, այնպես որ մենք կհասկանանք էսկալացիայի արագությունն այս օրերին», - ասել է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի հնարավոր վերջնաժամկետին, հայտարարել է, որ այն կավարտվի, երբ իրականացվեն բոլոր դրված նպատակները։

«Ռուս զինվորականները արհեստականորեն իրենց գործողությունները չեն հարմարեցնի ինչ-որ ժամանակի»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ռազմական գործողությունները մինչև մայիսի 9-ը ավարտելու մասին հարցին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր