Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին առաջ հնչում էին ակնարկների տեսքով, իսկ հիմա ավելի բաց տեսքով.Regnum.ru

«Ալիևի հայտարարությունների տոնայնությունը նորություն չէ, Ադրբեջանում Հայաստանի մասին այդպես են խոսում, և արդեն մեկ տարուց ավելի է խոսում են այդ մասին։ Տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին հայտարարությունն այն հայտարարությունների զարգացումն է, որ արվել են նախկինում։ Այդ թվում Սյունիքի մասին։ Պարզապես ավելի վաղ հնչում էին ակնարկների տեսքով, իսկ հիմա հնչում են ավելի բաց տեսքով։ Այստեղ Ադրբեջանի տրամաբանությունն այն է, որ եթե Հայաստանը կարծում է, որ կա ԼՂ կարգավիճակի խնդիր, իսկ Ադրբեջանը ելնում է նրանից, որ նման խնդիր չկա, և Ղարաբաղը պարզապես, առանց վերապահումների, Ադրբեջանի տարածք է, բայց փոխարենը Բաքուն, ի պատասխան նման դիրքորոշման, ձևավորում է իր դիրքորոշումը, ըստ որի` չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ առայժմ ոչ թե բառացիորեն հավակնում է, այլ ակնարկում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Կարևոր է, թե կոնկրետ ինչի՞ մասին է ակնարկում, քանի որ մինչ այժմ այդ տարածքային պահանջները հստակորեն չեն ասվել։ Ավելի ու ավելի թափանցիկ ակնարկների այս ամբողջ շղթան կարելի է մեկնաբանել որպես ղարաբաղյան հարցում իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու ցանկություն»,- ասել է Նիկոլայ Սիլաևը։