Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

03 մայիս 2022 15:07

Ասկերանում սպանել ու հուղարկավորել են երկու գյումրեցու

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում սպանություն է տեղի ունեցել։


Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքնների արդյունքում նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա.Թ.-ի և 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքններով:


ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն:


Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:


Ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր