Պետք չէ հապաղել,պետք է սկսել 2-րդ փուլն ամբողջ Ուկրաինայում… Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք սպասում ենք հրամանին

«Անհրաժեշտ է սկսել երկրորդ փուլը՝ հատուկ գործողություն իրականացնել ոչ միայն Լուգանսկի և Դոնեցկի տարածքում, այլև Ուկրաինայի ողջ տարածքում։ Որովհետև աշխարհի բոլոր պետությունները, որոնք զինված են, իրենց իսկ խոսքով, լավագույն զենքերով, դրանք լկտիաբար տրամադրում են Ուկրաինային: Իսկ այդ զենքերը ձեռքից ձեռք վաճառվում են տեղի բնակիչներին։ Սա համաշխարհային քաոս է և անօրինություն։ Իսկ դրան վերջ տալու, վերջակետ դնելու համար պետք է սկսել երկրորդ փուլը՝ պետք է գնալ մյուս քաղաքները՝ Խարկով, Կիև, Խերսոն, բոլոր քաղաքները՝ ամբողջությամբ։ Այնտեղ սահմանել իշխանություն, որը կկառավարի իր ժողովրդին։ Եվ հետո շարունակեք երկխոսությունը այն պետությունների հետ, որոնք ցանկանում են մեզ հետ ինչ-որ հարաբերություններ ունենալ։ Եթե նրանք պատերազմ են ուզում, մենք կկռվենք: Որպես ռազմիկ՝ ես խնդրում եմ պետության ղեկավարությանը նման որոշում կայացնել… Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք սպասում ենք հրամանին»,- ասել է Կադիրովը։