Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

04 մայիս 2022 10:50

ՀՀ իշխանությունը լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին, բացում են լինկերը եւ ընկնում ԱԱԾ-ի ծուղակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը Pegasus լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին եւ ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը հաղորդագրության տեսքով ֆայլ է ուղարկում, եւ եթե բաժանորդը բացում է նամակը, ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։


Վերջին օրերին ընդդիմադիրներից ոմանց այդ ծրագիրն ուղարկվում է Hraparak.am-ի լինքի տեսքով։ Ընդդիմադիրները մեր լրատվամիջոցի լինքերով հաղորդագրություններ են ստանում, հետաքրքրված բացում են եւ ընկնում ԱԱԾ-ի ծուղակը։ Նրանք ընդամենը պետք է զգուշանան՝ Hraparak.am-ի նյութերի լինքերով sms-ները չբացեն, այլ ուղիղ մուտք գործեն մեր կայք»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04.05.22թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր