Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 մայիս 2022 13:50

Փորձում են կրկնել 2018 թվականի հեղափոխությունը , թրաշ պահել.քոչարյանասերժական օլիգարխիկ անհաջող փոքրիկ բունտը երեկ արձանագրեց իր վերջնական ֆիասկոն

Աժ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ Ելույթների ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ քոչարյանասերժական օլիգարխիկ անհաջող փոքրիկ բունտը երեկ արձանագրեց իր վերջնական ֆիասկոն։
«Ագնեսա Խամոյանն ինչքան էլ պնդում է, որ ցույցի մասնակիցների թիվը հասնում է համատիեզերական 20-30 միլիոնի, միևնույնն է, իրականությունը դրանից չի փոխվի։ Թալանի փրկության շարժման առաջնորդները, ովքեր չունեն բավարար մարդկային ռեսուրս՝ Երևանում փողոց փակելու համար, ստիպված եղան փակել նախկին փոխնախարարի շինարարական ընկերությանը պատկանող բեռնատարներով։ Իրենք փորձում են կրկնել 2018 թվականի հեղափոխությունը , թրաշ պահել։ Ա՜յ ժողովուրդ, սրանք ո՞նց մորուք պահեն, ամեն առավոտ ռազվոդ են կանգնում ու թրաշ-կանտովկա ստուգում.»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր