Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

04 մայիս 2022 14:50

Ուկրաինան Իսրայելից պահանջում է այն զենքերը, որոնցով Ադրբեջանը հաղթել է Ղարաբաղում

Իսրայելը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային. դա կարող է տեղի չունենալ ուղղակիորեն, բայց՝ երրորդ երկրների միջոցով. ռուսաստանցի լրագրող Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։


Ըստ նրա՝ կապված Ռուսաստանի ագրեսիվ հարձակումների հետ՝ Իսրայելը կարող է սկսել օգնել Ուկրաինային, հնարավոր է՝ երրորդ երկրների միջոցով։ Արեստովիչը կարծում է, որ Իսրայելը շատ զինատեսակներ ունի, որոնք ՆԱՏՕ-ն չի կարող փոխանցել Ուկրաինային։


«Այս ամենը մենք տեսանք ղարաբաղյան պատերազմում. դա կիրառվեց ադրբեջանական բանակի կողմից։ Օրինակ՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են Harop-ը կամ Harpy-ն: Կա,ն օրինակ, Spikeայնպիսի հեռահար համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգեր, որոնք թույլ են տալիս օպերատորին փոխել հետագիծը թռիչքի ընթացքում՝ վերահղելով: Նման պատկերներ շատ տեսանք Ղարաբաղից։ Եվ շատ ու շատ այլ բաներ՝ անօդաչու թռչող սարքեր, հակատանկային զենքեր և այլն»,- ասել է Արեստովիչը։


Աշխատակազմի ղեկավարի խորհրդականն ընդգծել է, որ Իսրայելը միշտ կմտածի Մերձավոր Արևելքում իր դիրքի մասին, որ Իսրայելը, չնայած իր տեխնոլոգիական, գիտական և ռազմական հզորությանը, ունի փոքր տարածք, այն բոլոր կողմերից շրջապատված է հզոր հարևաններով և գործելու է՝ ելնելով իր քաղաքացիների անվտանգությունից:


Հիշեցնենք, որ Իսրայելի և ՌԴ-ի հարաբարերությունները վատթարացան Սերգեյ Լավրովի` «Հիտլերն էլ է հրեա եղել» հայտարարության պատճառով: Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ կան ապացույցներ, որ հրեա վարձկաններ են կռվում Ուկրաինայում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր