Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

04 մայիս 2022 15:09

Տեսանյութ. Բերման ենթարկվածների տվյալներն են ուզում փոխանցե՞լ ՊՆ-ին, ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով

Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետության համար լուրջ սպառնալիք են՝  ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ԱԱԾ-ին հանձնարարել է փողոցից բերման ենթարկվածների տվյալները փոխանցել ՊՆ-ին, որպեսզի  նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը պահպանելու։

«Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում․ իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան, եթե դեռ չեն հասկացել։ Ես հասկանում եմ իրենց խուճապը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։  

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման շրջանակում արժանապատիվ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանությունների հեռացումն ու Արցախի չհանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացվում է երթևեկությունը, դասադուլ ու գործադուլ է անցկացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր