Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 մայիս 2022 11:17

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է

Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։


Ոստիկանները տաք հետքերով պարզում են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարում են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։


Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր