Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

05 մայիս 2022 12:50

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է բերման ենթարկվածներին ներառել միբիլիզացիոն ռեսուրսում

Ես համոզված եմ, որ Արցախի կարգավորման խնդիրը Երևանի կենտրոնում չի, որ պետք է լուծում ստանա, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նիստը նախագահող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր զինված ուժերն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, տարիներ շարունակ մենք այդ խնդիրը բարձիթողի վիճակում ենք թողել և 44-օրյա պատերազմը դրանք շատ ակնառու դարձրին։

Մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար, կարծում եմ, որ այստեղ անելիք ունենք, և այս օրերին տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդություն ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանն՝ ընթերցելով նախօրեին արած իր գրառումն այն մասին, որով կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել մայրաքաղաքի փողոցներից բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին։

«Կարծում եմ, որ բերման ենթարկելը թռուցիկ խախտումներ են, և եթե իրենց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր զինված ուժերին», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր