Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց Կաթողիկոս          Տեսանյութ.Սուրբ Աննա եկեղեցու մոտից ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցում վիճաբանած երիտասարդը և ևս մեկ անձ       Տեսանյութ.Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում քաղաքացու և Փաշինյանի միջև, հավատավոր ժողովուրդը եկեղեցուց դուրս արեց Նիկոլ Փաշինյանին    

05 մայիս 2022 13:30

Տեսմանյութ .Ցուցարարների մեջ «Դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է

Ցուցարարների մեջ «դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է․ «Հայկական ժամանակ»-ի ներկայացրած քաղաքացին «միլիցա ծյոմիկն» է, նույն ինքը՝ Արտյոմ Չոբանյանը։ Այս մասին հայտնում է Alternativ.am-ը:
Կայքը նշել է. «Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն հրապարակեց, որ «ոմն քաղաքացի մեքենայով մտել է փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»։ Նախ այն, որ այս ամենն իրենից սադրանք է ենթադրում ու ցուցարարների ներկայությամբ նման դրսևորումները կարող են ավարտվել ընդհուպ այրունահեղությամբ, դրա մասին սույն լրատվականն ու իր տերերն, իհարկե, չեն մտածում։ Նրանց համար մեկ է՝ մահացողը սադրիչ է, ցուցարար, թե հղի կին, ով ընդամենն ուզում էր անցնել փողոցը։
Կայքի տեղեկություններով, այսպես կոչված՝ «քաղաքացին» իրականում ոստիկան է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ պարեկ Արտյոմ Չոբանյանն է, ով ծանոթների շրջապատում հայտնի է «միլիցա ծյոմիկ» անունով։ «Միլիցա ծյոմիկը», բացի սադրիչ լինելուց․ օգտահաշիվ ունի նաև ֆեյսբուքում։ Արտյոմ Չոբանյանը Սոսե փողոցի բնակիչ է։ Հորդորում ենք ԱԱԾ-ին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում պետական հովանավորչությամբ սադրիչ դեպքերը կանխելու պահանջով։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր