Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ալիևը ավելի քիչ կասի՝ «Երևանն Ադրբեջան է».ՀՀ-ն էլ Ադրբեջանի ներկայացրած 5կետերին 6կետով է պատասխանել
Ինչպե՞ս եք պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել մի երկրի հետ, որի ղեկավարը` Իլհամ Ալիևը, անգամ Երևանն է համարում Ադրբեջանի տարածք: Այս մասին Կառավարության նիստում լրագրողներից հարց ուղղեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։
«Բնականաբար նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավովորմանը և հանգիստ մթնլորտում աշխատելուն։ Ես հույս ունեմ, որ նման հայտարարությունները հնարավորինս քիչ կլինեն»
Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն էլ այդ հինգ կետին վեց կետով է պատասխանել, և ինքը լուծումը պատկերացնում է այդ հինգ և վեց կետերը միասին քննարկելը, որտեղ մեր կողմից առաջարկվում է նաև Արցախի հարցին լուծում տալը, ինչը նախ նշանակում է Արցախի ժողովրդի անվտանգության և պաշտպանության իրավունքների հարցերին լուծում գտնելը, որից հետո կքննարկվի նաև Արցախի ստատուսի հարցը: