Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

05 մայիս 2022 16:17

Ի՞ նչ հայտարարություններ ես անում, որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածեք ձեր որդուն սահման ուղարկելու մասին.Աննա Գրիգորյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը ասուլիսի ընթացքում արձագանքել են ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել ընդդիմության ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:


Աննա Գրիգորյանը Անդրանիկ Քոչարյանին կոչ արեց որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածի իր որդուն սահման ուղարկելու մասին.
«Այն մարդկանց մասին, ում Անդրանիկ Քոչարյանը ասում է, պետք է հավաքագրեն, նրանց ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ավելին՝ կամավորներ են եղել, նրանց մի մասը գնացել և կռիվ է տվել հայրենիքի համար՝ ի տարբերություն Անդրանիկ Քոչարյանի և իր խմբակցության անդամների, ովքեր սովորական դասալիքներ են և պատերազմի ժամանակ սելֆի անելով էին զբաղված, ու այս մարդիկ իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություն անել, բարոյական առումով սա անհեթեթություն է: Անդրանի՛կ Քոչարյան, զբաղվիր նրանով, որ Ներքին Հանդում ադրբեջանցին հերթական հենակետն է դնում, որ Ներքին Հանդում ՀՀ քաղաքացի է գերեվարվում, սրանով զբաղվիր, ի՞ նչ հայտարարություններ ես անում»,-ասաց Գրիգորյանը:
Արամ Վարդևանյանն էլ հորդորեց ժպիտով վերաբերվել նման հայտարրություներին.


«Մենք մի մարդու մասին ենք խոսում, իմանալով, որ մենք ունենք հազարավոր զոհեր Հայաստանի պատմության ամենածանր շրջանը, դեմքին ժպիտով ծափ էր տալիս, խելագարների մասին է խոսքը»,-ասաց Վարդևանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր