Իրանի կառավարությունը պնդում է՝ ոչ ոք չօգնեց իրենց ուղղաթիռի բեկորների որոնման գործընթացում          Եթե հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու, հետևե՛ք ձեր բառապաշարին». Սիմոնյանը՝ Մինասյանին       «Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի    

06 մայիս 2022 11:21

Ոստիկանները նախ թող դիտեն պատերազմից փախուստի դիմելու իրենց մասնակցությամբ կադրերը, եւ ոչ թե մարդկանց դաժանաբար ծեծի ենթարկեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հրապարակի» զրուցակիցը նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:


- Երեկ Ազգային ժողովում իրարանցում էր: Իշխանավորները` վարչապետի գլխավորությամբ, ծափ էին տալիս, սուլում եւ բղավում՝ ընդդիմությանը հեգնելով ու ծաղրելով: Ձեր կարծիքով՝ նրանց հրճվանքի պատճառը ո՞րն էր:


- Ցինիզմ էր պարզապես: Հերթական անգամ պարզ դարձավ իշխող ուժի ցինզիմի աստիճանը, այդքան մի բան: Նույնկերպ իրենց ծաղրուծանակի են ենթարկում թուրքերն ու ադրբեջանցիները, սակայն իրենք թշնամու հանդեպ չեն կարող նման վարքագիծ դրսեւորել, այդ պատճառով էլ նման կերպ կարող են վարվել ցանկացած հայ մարդու հանդեպ, ով պարզապես չի կիսում իրենց տեսակետները:


- Ամեն անգամ, երբ իշխանավորների քայլերին հետեւում ենք, տպավորություն է ստեղծվում, թե նրանք դեռ ընդդիմադիրի իրենց «դերից» դուրս չեն եկել: Սա ինչո՞վ է պայմանավորված:


- Ընդդիմադիրի կերպարից իրենք դուրս չեն եկել, ես ԱԺ-ում լինելով իշխանական խմբակցության պատգամավոր՝ այդ հարցը բազմիցս բարձրաձայնել եմ՝ որքան կռիվ տվեցիք անցյալի հետ, բավական է, գիտակցեք, որ արդեն վաղուց իշխանություն եք: Նրանց վարքագիծն ու գործողությունները լաչառ ընդդիմադիրի դիրքերից են: Միայն վայրահաչություն եւ ոչինչ չանել:


- Մասնակցո՞ւմ եք ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներին:


- Մասնակցում եմ որպես հասարակ քաղաքացի, իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում: Հայաստանն այս պահին օրհասական վիճակում է գտնվում, մենք ունենք անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, սա պետք է գիտակցեն բոլորը: Այսօր լռելու տեղը չէ: Իշխանափոխության հետ կապված իմ դիրքորոշումն այն է, որ նախկին իշխանություններից եւ որեւէ մեկը չպետք է ղեկավարի երկրի ժամանակավոր կառավարումը, որն այս պահին հրատապ է ու անհրաժեշտ:


- Մենք ականատես ենք լինում, թե ոստիկաններն ինչպես են բռնության ենթարկում ընդդիմացող քաղաքացիներին:


- Ոստիկանները մշտապես բռնության վարպետ են եղել: Ոստիկաններին առաջարկում եմ դիտել պատերազմից փախուստի դիմելու՝ իրենց մասնակցությամբ կադրերը, եւ անհարմար զգան, որ այսօր մարդկանց դաժանաբար ծեծի են ենթարկում: Իհարկե, փառք այն ոստիկաններին, որոնք հանուն հայրենիքի տվեցին իրենց կյանքը: Հայաստանն այլ էր 2020-ից առաջ, լրիվ այլ է 2020-ից հետո: Բռնություն, ատելություն, դաժանություն, 2020 թվականից հետո այս երեւույթներն առավել խորացել են մեզանում:


- Այս խառը ժամանակներում Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից երեկ խոսում էր մանկավարժների բարձրացող աշխատավարձերից:


- Վարչապետն առանց ամոթ զգալու նաեւ կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն արեց: Սա արվում է նրա համար, որպեսզի մանկավարժները դուրս չգան փողոց եւ չպայքարեն Հայաստանի ու Արցախի համար»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր