Անհրաժեշտ է ուժեղացնել աղոթքները, փառք Աստծո, որ մինչ այժմ համաշխարհային պատերազմ չի եղել, և մենք կաղոթենք, որ այն հետագայում էլ չլինի
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել, որպեսզի նոր համաշխարհային պատերազմ տեղի չունենա, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը պատմության ներկա շրջանը որակել է է ոչ միայն բարդ ու վտանգավոր, այլև ճակատագրական ամբողջ երկրի համար։
«Որքա՞ն կարելի է սպանել միմյանց, ինչքա՞ն կարելի է տառապել, ոչնչացնել... փառք Աստծո, որ մինչ այժմ համաշխարհային պատերազմ չի եղել, և մենք կաղոթենք, որ այն հետագայում էլ չլինի, բայց որքան մարդ է զոհվել տեղական հակամարտությունների ժամանակ», - ասել է պատրիարքը։
Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է հատկապես ուժեղացնել աղոթքները առ Աստված և «ռուսական հողի հովանավոր» Ամենասուրբ Աստվածածնին՝ «հասկանալով, թե ինչ բարդ իրավիճակ է ստեղծվում Եվրոպայում, որքան բարդ իրավիճակ է զարգանում Ռուսաստանի շուրջ»: