Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

06 մայիս 2022 16:57

Օրերի հարց է՝ ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադարձել է այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։


ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։


Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստերն են տարածում։ Հասկանում եմ, որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով՝ էլ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։


Օրերի հարց է՝ ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։


Հ.Գ․ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր