Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 մայիս 2022 10:34

Փաշինյանի հակաալիևյան «բացահայտումներն» այդպես էլ չհնչեցին. ստել, ստել մինչև վերջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե պարզ արտահայտվելու լինենք, ներկայումս գործ ունենք ներքաղաքական բացարձակ նոր վիճակի հետ, որի պայմաններում ակնհայտ ցայտնոտի մեջ գտնվող իշխանությունը ավելի է ուժգնացրել իր սիրելի մեթոդների՝ մանիպուլ յացիաների ու ստերի «մեքենայի» թափանիվը: Ի մասնավորի, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրների կողմից ընթերցվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, սակայն վերջինս, ինչպես միշտ, «քարերն» էլի ուղղեց «նախկինների» կողմը և նույնիսկ փոքրիկ անոնս արեց, թե հարց տված պատգամավորի արձագանքից հետո շատ կարևոր բացահայտում է անելու։


Սակայն իրենց պահանջը ներկայացնելուց հետո ընդդիմադիրները, չսպասելով Փաշինյանի «բացահայտումներին», անմիջապես լքեցին նիստերի դահլիճը, ինչպես և, ընդդիմադիրների հավաստմամբ, նախապես պլանավորված էր։ Շատերը «շունչները պահած» սպասում էին Փաշինյանի «սենսացիային»։ Սակայն նա այդպես էլ իր խոստացած «բացահայտումը» չարեց՝ նշելով, որ դա ցանկանում էր անել միայն ընդդիմադիրների աչքերին նայելով։ Առնվազն տարօրինակ է, որ իր ամբողջ կառավարումը «լայվով» իրականացրած, միշտ բոլորի «հետևից խոսացած», նույնիսկ մամուլի ասուլիսներն առանց լրագրողների անցկացրած անձնավորությունը հանկարծ ցանկանում է բացահայտում անել՝ ընդդիմադիր պատգամավորների աչքերին նայելով։ Եթե Փաշինյանն իրոք ինչ-որ գաղտնիքի է տիրապետում, ապա ինչո՞ւ չի բարձրաձայնում այդ մասին, չէ՞ որ առաջին հերթին հանրությունը պետք է տեղեկանա դրա մասին։


Մի՞թե նույն Փաշինյանը չէր, որ հայտարարում էր, թե հանրությունից ոչինչ չունի թաքցնելու և Հայաստանում իր կառավարության պես թափանցիկ ոչ մի կառավարություն չի աշխատել։ Մյուս կողմից էլ՝ եթե այդպիսի բացահայտում կար, ապա ինչո՞ւ էր թաքցնում այսքան ժամանակ և ավելի շուտ չէր բացում փակագծերը։ Կամ ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այս հայտարարությամբ։ Այս ամենը հուշում է, որ Փաշինյանը հերթական անգամ պարզապես մանիպուլ յացիա էր անում՝ առաջին հերթին իր թիմակիցներին «մանդրաժից» ժամանակավորապես դուրս բերելու համար: Սա նրա մշտական գործելաոճն է, և ոչ մի նոր բան չկա այստեղ: Նախ՝ հիշենք, որ Արցախյան պատերազմից առաջ էլ նա խոստանում էր տվյալներ հրապարակել Ալիևի մասին, որի արդյունքում «Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ»։ Սակայն պատերազմի պատճառով ավելի ուշ եթեր գնացած նրա հարցազրույցի այն մասը, որում նա տվյալներ պետք է հրապարակեր, այդպես էլ չհեռարձակվեց։ Կամ գուցե նման հատված չէր էլ եղել:




Ավելին, ո՛չ պատերազմի ընթացքում և ո՛չ էլ պատերազմից հետո Փաշինյանի հակաալիևյան «բացահայտումներն» այդպես էլ չհնչեցին։ Մենք, իհարկե, ավելի հակված ենք հավատալ, որ գուցե ինչ-որ տվյալների տիրապետել է, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպես էլ չհրապարակեց: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ նա իրոք Ադրբեջանի նախագահի մասին շատ լուրջ տեղեկության է տիրապետում, որի արդյունքում այդ երկրի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ, ապա ստացվում է, որ այդ տեղեկությունը չհրապարակելով՝ փաստացի օգնել է Ադրբեջանին, ավելի ճիշտ՝ Ալիևին։ Նորից հարց՝ ինչո՞ւ... Այս համատեքստում հետաքրքրական է նաև, որ պատերազմում պարտությունից հետո Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե սենսացիաների է տիրապետում, թե դավաճանություն է տեղի ունեցել և այլն։


Սական այս ընթացքում նրա հրապարակային հայտարարությունները հավաստող ոչ մի լուրջ ապացույց չի ներկայացվել, ավելին՝ ընդհանրապես, ինչ քրեական գործ հարուցվել է այդ թեմայով, հետո պարզվել է, որ դատարկություն է։ Մի խոսքով, Նիկոլն իր ամպլուայի մեջ է միշտ՝ դատարկ տեղը «սենսացիաներ» հորինել, ոչ մի ապացույց, փաստ չներկայացնել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, ու, սովորության համաձայն, փախչել պատասխանատվությունից: Ի դեպ, փախչելու մասին:


«Փախչել» բառն առնվազն տարօրինակ էր լսել Նիկոլի կողմից: Ինչպես տեսնում ենք, միշտ և բոլոր դեպքերում միևնույն տրամաբանությունն է գործում, երբ, ինչպես ասում են, արջը ահից է գոռում։ Մնում է միայն գուշակել, թե ինչի մասին է լինելու Փաշինյանի հաջորդ «բացահայտումը»։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր