Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

07 մայիս 2022 11:24

Ուկրաինացի գրոհայինները, թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում պատրաստվում են քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ իրականացնել. ՌԴ ՊՆ

Խարկովի մերձակայքում ուկրաինացի գրոհայինները, թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում, շարժվել են ՌԴ ԶՈւ-ի ուղղությամբ և զինվորականներին հրահրել են կրակ բացել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Այսօր Խարկովի մարզի Ցիրկունա բնակավայրում ազգայնականները ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հավաքել են տեղի բնակիչներին և նրանց տեղափոխել Բորշչևայա գյուղի հարավային ծայրամասեր, որտեղ գրոհայինները, մարդկանց օգտագործելով որպես «կենդանի վահան», մարտական շփման գծի մոտ շարժվել են ռուսական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նրանց հրահրելով կրակ բացել խաղաղ քաղաքացիների վրա»,- ասել է գեներալը:


Նա հստակեցրել է, որ կրակային ճշգրիտ գործողությունների արդյունքում ուկրաինական ազգայնականների մի մասը ոչնչացվել է, մյուսները փախել են:
«Ընդ որում՝ խաղաղ քաղաքացիները չեն տուժել»,- շեշտել է Միզինցևը։
Նեոնացիստներն ականապատել են քիմիական նյութեր, այդ թվում՝ ամոնիակ պարունակող տարաները, որպեսզի պայթեցնեն, եթե ստիպված լինեն թողնել այն դիրքերը, որոնք կահավորել են Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկությունում։
Ուկրաինայի զինյալները Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկությունում ծանր սպառազինություն են տեղակայել և որպես կենդանի վահան են պահում ավելի քան հազար մարդու` ՀԿՌՀ-ներից պարբերաբար գնդակոծելով Պերվոմայսկը, Ստախանովը և Կալինովոն։
Նա հստակեցրել է, որ դա արվել է ամերիկյան և բրիտանական «մարզիչների» ցուցումով:
Նրա խոսքով` Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է Խերսոնի և Դնեպրոպետրովսկի մարզերում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ իրականացնել, որպեսզի դրա համար մեղադրի ՌԴ զինվորականներին։
«Հավաստի տեղեկություններով` Խերսոնի մարզի Վիսոկոպոլիե, Իվանովկա, Կնյազևկա և Տոպոլինո բնակավայրերում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Ապոստոլովո շրջանում մինչև 2022 թվականի մայիսի 6–ը` ժամը 24:00-ն, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ է ծրագրում հետագայում Ռուսաստանի զինված ուժերին մեղադրելու համար», - ասել է Միզինցևը:
Ընդ որում` եթե ավելի վաղ նման սադրանքների նախապատրաստման ժամանակ խաղաղ բնակչությունը դուրս էր բերվում պլանավորված շրջանից, ապա հիմա առավելագույն արձագանք ստանալու համար բնակչությունը չի իրազեկվել։


«Նախապես զգուշացնում ենք «քաղաքակիրթ Արևմուտքին», ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որ Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են այս և այլ սադրանքները լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ների և տարբեր ինտերնետ - ռեսուրսների միջոցով` որպես հեղինակ ներկայացնելով ռուսներին», - ասել է գեներալը:
Միզինցևը հայտնել է նաև, որ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինա է հասցրել ավելի քան 18 հազար տոննա մարդասիրական բեռ, անցկացվել է 977 մարդասիրական ակցիա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր