Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ          Վիճաբանություն, ծեծկռտուք «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ, կա վիրավnր       Արցախցիների այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ    

07 մայիս 2022 11:59

Զելենսկու բաճկոնը Լոնդոնի բարեգործական աճուրդում վաճառվել է 110 հազար դոլարով

Լոնդոնի Sotheby's աճուրդի տան (Sotheby's) կողմից կազմակերպված բարեգործական աճուրդի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաճկոնը վաճառվել է 90.000 ֆունտ ստերլինգով (110.000 դոլար): Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Աճուրդի հենց սկզբում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է ներկաներին և հորդորել պոտենցիալ գնորդներին ակտիվորեն խաղադրույքներ անել:
Ըստ թերթի՝ լոտի նախնական արժեքը կազմել է 50 հազար ֆունտ (61 հազար դոլար)։ Հավաքագրված միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելուն։
Նաև նշվում է, որ աճուրդի է հանվել նաև Կիևում շրջագայության տոմս՝ քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ուղեկցությամբ, ինչպես նաև կերամիկական աքաղաղը, որը Ջոնսոնը նվեր է ստացել Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր