Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

07 մայիս 2022 12:18

Պարզվում է կան նաև խռխռացող ուսապարկեր..ՀՀԿ ԵԿ անդամ

ՔՊ-ի խոսացող ուսապարկերը խուճապահար մեկը մյուսի հետևից իրենց մտքի գոհարներն են արտահայտում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԵԿ անդամ Տաթև Թադևոսյանը:


Նա, մասնավորապես, գրել է.


«Ալեն Սիմոնյանն իրեն մեղավոր է զգում, որ իշխանության գալուց հետո մեղմ քաղաքականություն է վարել։


Ծիծաղելի է չէ՞։ Մուրճով, ասֆալտներին փռելով, պատերին ծեփելով չորս տարի շաաատ «մեղմ» քաղաքականություն վարեցին։ Բայց նույնիսկ այդ «մեղմ» քաղաքականության արդյունքում էլ չկարողացան բացահայտել «թալանի» գեթ մի դեպք, չկարողացան ապօրինի գործունեության համար գեթ մեկին իրավական պատասխանատվության ենթարկել։


Պարզվում է կան նաև խռխռացող ուսապարկեր։


Վահագն Ալեքսանյանը պատրաստ է գնալ ընտրությունների, եթե իրենց ձայն տված քաղաքացիների չափ և մեկ հոգի ավել քաղաքացի մարդ դուրս գա փողոց։ Պարոն ուսապարկ 687,251 ձայնից եկեք հանենք այն հատվածը, որն ավելացել է տարատեսակ խախտումների արդյուքնում, եկեք հանենք այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ձեզ ընտրել, ու հանենք վարչական լծակի օգտագործման արդյունքում ձեզ եկած ձայները։ Արդյունքում կմնա էն մեկ ավել քաղաքացին։))) Հա ու մեզ էլ բայրաքթարի գործակալ ասելուց առաջ, հիշիր, որ ձեր խմբում են բացահայտված թուրքի գործակալները, ոչ թե մեր:


Բացի խռխռացող ուսապարկերից, լինում են նաև մեծ ականջականլերով ուսապարկեր։ Էդուարդ Աղաջանյանը մեզ համարում է ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր։ Ո՞վ է ագրեսիվ ցուցարար, երեկ մեր երթի կողքով քայլող դպրոցական երեխան, ով ամբողջ սրտով մեզ հետ հավասար երգում էր, թե՞ ամեն քայլափոխին մեզ օրհնող ու բարի խոսքեր ասող տատիկները։ 2018-ի ձեր ցույցերը դրեք նայեք, շաաաատ լավ խուլիգանական խմբերի օրինակներ կտեսնեք։


Պարոնայք ուսապարկեր, քանի կարող եք խոսեք, որովհետև ձեր խունտային շաատ քիչ ժամանակ է մնացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր