Տեսանյութ.Որոշ մարդիկ լուրջ պրոբլեմներ կունենային, եթե ես զբաղվեի ներքին հարցերով. Մարուքյանը՝ ընդդիմությանը

«Ցավոք, ես արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ կարող է լուրջ պրոբլեմներ ունենայինք իրենք»,- ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը։
Հարցին՝ վերջին շրջանում լավացե՞լ է իր անձնական բարեկեցությունը, Մարուքյանը ասաց․
«Չէ, ոնց ապրել եմ, այդպես էլ ապրում եմ, հայտարարագիրը կարող եք նայել, ի՞նչը պետք է ավելանար, եկեք գնանք նայենք մեր տունը, կարող ենք գնալ Վանաձորի մեր տունն էլ նայեք։ Ստանում եմ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ»։