Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»          Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 մայիս 2022 13:50

Տեսանյութ.Երևանում Z են «գրել» 100 մետրանոց դրոշներով և Գեորգիևյան ժապավենով

Միասին» շարժման անդամները հայրենասիրական ակցիա են կազմակերպել Երևանում։
Շարժման ակտիվիստներն ու նրանց միացած քաղաքացիները Կասկադով դեպի Հաղթանակի զբոսայգի են տարել Հայաստանի ու Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներն ու նույն երկարությամբ Գեորգիևյան ժապավենը։ Անմար կրակի մոտ նրանք այնպես են կանգնել, որ վերևից նայելիս հստակ երևացել է Z տառը։
«Սա խորհրդանշում է, որ ֆաշիզմի դեմ Հայրենական պատերազմը հիմա էլ է շարունակվում։ Սա նաև խորհրդանշում է, որ Հայաստանը, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էր կանգնած բարեկամ ռուս ժողովրդի կողքին, այնպես էլ այսօր իր ռազմավարական գործընկերոջ և անվտանգության երաշխավորի կողքին է», - ասաց շարժման ներկայացուցիչներից մեկը։
Բացի այդ, շարժումը երթ է կազմակերպել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այն կմեկնարկի 15։00–ին Շառլ Ազնավուրի հրապարակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր