Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 մայիս 2022 17:34

Ընդդիմությունը արդյունքի կհասնի, եթե նորմալ մարդկանցով փողոց փակի՝ ոչ թե Լիսկայով կամ Սաշիկի տղայով

Ընդդիմության գործողություններում, իհարկե, թերություններ և սխալներ կան, բայց եթե հաշվի առնենք, որ մեկ շաբաթվա մեջ փողոց դուրս եկողների քանակը բավականին ավելացել է, ապա գործողություններն, ընդհանուր առմամբ, կարելի է դրական գնահատել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ամփոփելով «Դիմադրության» շարժման պայքարի երկրորդ փուլը.

«Արդյունքը միշտ վերջնարդյունքով պետք է դատել, բայց, այս պահի դրությամբ, փաստ է, որ մեկ շաբաթվա ընթացքում փողոց դուրս եկողների թիվը շատացել է, այնքան, որ անգամ ո՛չ իշխանություններն էին սպասում, ո՛չ էլ կազմակերպիչները, ուստի կարելի է դրական գնահատել»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ այն տեխնոլոգիաներով, որոնք ընդդիմությունը կիրառում է՝ փողոց փակել, քայլերթեր, հանրահավաքներ, արդյո՞ք իշխանափոխության հնարավոր է հասնել, քաղտեխնոլոգն ասաց՝եթե սխալները շտկվեն, ապա հնարավոր է.

«Նայած դեպքերում՝ եթե բերում են Լիսկային, ապա չեն հաղթի, եթե փողոցներ են փակում կհասնեն արդյունքի, բայց նորմալ մարդկանցով փակեն՝ ոչ թե Սաշիկի տղայով կամ Լիսկայով»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ արդեն ժամանակն է ՝ ընդդիմությունը ներկայացնի ժամանակավոր կառավարության կազմը և հետագա ծրագրերը.

«Ժամանակն է, որ գոնե եթե ոչ կառավարության ամբողջ կազմը, ապա գոնե ներկայացնեն՝ ի՞նչ գործողություններ են անելու և ո՞ւմով են անելու: Կառավարության ղեկավարը հիմա էական է, բայց անդամներ կարելի է ասել, քանի որ ես կարծում եմ, որ դա չի լինելու մեկ ուժի կառավարություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե հանրությունն իմանա՝ ո՞վ է առաջնորդելու իրենց, ավելի մեծ ակտիվությամբ մասնակցեն պայքարին՝ քաղտեխնոլոգն ասաց՝

«Իսկ 2018թ-ին գիտեի՞ն՝ ով է առաջնորդելու ,բայց գնում էին, քանի որ խնդիրն այն չէր՝ ով է լինելու, խնդիրն այն էր, որ Սերժը գնա, «մերժիր Սերժ»-ին էին մարդիկ գնում, ոչ թե «Նիկոլ վարչապետ»-ին»,-ասաց նա:

Երեկ «Դիմադրության» շարժման Գյումրի այցի ժամանակ մի խումբ քաղաքացիներ, որոնց թվում ոմանք ներկայանում էին որպես գերիների հարազատները, փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը և ընդդիմադիրներին թույլ չէին տալիս մտնել Գյումրի: Իշխանական պատգամավորներն էլ արձագանքել էին՝ թե ընդդիմադիրների «շիրակյան ողջույնը» պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի «սյունյաց ողջույններին»:

Անդրադառնալով այս միջադեպին՝ Կարեն Քոչարյանն ասաց՝ եթե հաշվի առնենք՝ ովքեր էին այնտեղ, պարզ է, որ դա կազմակերպված էր իշխանական օլիգարխների կողմից.

«Սովորական երևույթ է, ինչպես միշտ եղել է Նախկինում էլ էին օլիգարխները նման բաներ կազմակերպելու, հիմա էլ:
Սյունիքի դեպքում այնտեղ բնակվող մարդիկ էին, իսկ այստեղ բերել էին անհասկանալի մարդիկ, ֆեյք կին էր, որն ասում էր՝ ինքը զոհվածի մայր է, բայց պարզվեց, որ երեխա էլ չունի, ասում էր պետք է հայերի հախից գալ, եթե սա էր պատասխանը սյունյաց ողջույնի՝ ապա շնորհավորում եմ իշխանությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր