Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

10 մայիս 2022 11:05

Նոր մանրամասներ՝ «Շանթի» հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից

Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:


Ավելի ուշ պարզ դարձավ, որ ողբերգության հետևանքով մահացածը, սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:


Լոռու մարզային փրկարարական վարչությունից 1or.am-ին հայտնեցին, որ նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և քաղաքացին ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց քաղաքացին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել:


Հարցին՝ կատարվածը պատահականությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք կարող էր լինել, որովհետև քաղքացին նավակում մենակ չի եղել, վարչությունից պատասխանեցին, որ դեռ չեն կարող պատասխանել այդ հարցին, ամեն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում:


Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր