Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 մայիս 2022 10:49

Մոսկվայում ադրբեջանցին հայերի է դանակահարել․վիրավորվել է 3 հայ, որից մեկը մահացել է

Մոսկվայի արևելքում ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Զոհը, ըստ նախնական տեղեկությունների, ազգությամբ հայ է, այս մասին գրում է @Antituran տելեգրամի ալիքը։


«Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում Baku Courtyard ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերաճել է դանակահարության։ Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու հաջորդ օրը մահացել է, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ, ենթադրաբար 25-30 տարեկան ադրբեջանցի, պարզվում են կոնֆլիկտի դրդապատճառները»,- գրում է ալիքը։


Infoteka24-ի նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված հաշվի կտրոնը չի համապատասխանում կատարված պատվերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր