Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

10 մայիս 2022 15:34

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը փակագծեր է բացել

Ապրիլի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների ու ԵԽ նախագահի Բրյուսելում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է։ Այդ մասին, ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ մինչև ապրիլի վերջ նախատեսված էր անցկացնել առաջին նստաշրջանը։

«Նախքան հանդիպումը, կայացել է երկու հեռախոսազրույց իմ և ՀՀ արտգործնախարարի միջև, որոնց ընթացքում Ադրբեջանն առաջ է քաշել հանձնաժողովի կազմի հետ կապված իր առաջարկները։ Առաջարկը հետևյալն էր՝ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ այն պետք է գլխավորի մեկը, ով կունենա փոխվարչապետի պաշտոն։

Հայաստանն ըմբռնումով ընդունել է դա՝ ասելով, որ դա քննարկելու համար լրացուցիչ ժամանակ է պետք իրենց։ Հետո հայկական կողմը հայտարարել է, որ առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերը պայմանավորվածություն ունեն հանձնաժողովի կազմի առնչությամբ»,-ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Բայրամովը նաև նշել է, թե երբ հայկական կողմն անցկացնի իր կողմից արվելիք ընթացակարգերը, նստաշրջանը տեղի կունենա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր