Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

11 մայիս 2022 10:00

Այդ 250 մասնագետներից ո՞վ է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստա-նի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ օրվա իշխանությանը հեռացնելուց հետո` հրապարակելու են այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ «Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-որ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են»,- ասել էր Սաղաթելյանը։

Թե այդ 250 մասնագետներից ո՞վ է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, փորձեցինք պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից: Սակայն, նա վստահեցրեց, որ նման անուն դեռեւս չի շրջանառվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր