Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

11 մայիս 2022 10:17

Իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են հանրահավաքներ չանցկացնել, կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների նախաձեռնած փողոցային պայքարի սկզբնական օրերին իշխանության օրենսդիրների շրջանակում քննարկել են «կոնտր» հանրահավաքներ անցկացնելու սցենարներ, ինչպես արեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են՝ չգնալ նման քայլի, քանի որ իշխանության դեմ տրամադրված մարդկանց քանակն այժմ ավելի շատ է, քան պատերազմից հետո էր։ Եվ երկու հակադիր ճամբարների հավաքը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։


ՔՊ-ականներից մեկը երեկ մեզ համոզում էր, որ իրենց վարկանիշը չի նվազել՝ այս օրերին իրենց հազարավոր քաղաքացիներ են զանգում, հորդորում հավաք կազմակերպել, որ Փաշինյանի աջակիցներն էլ իրենց խոսքն ասեն։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու հավաք չեն կազմակերպում, պատասխանեց․ «Վտանգավոր է»։




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր