Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

11 մայիս 2022 17:39

Մենք կվերցնենք այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի մեր երկրում,բոլոր ակտիվները կանցնեն պետության սեփականությանը. վարչապետ

Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Telegram-ում հաղորդել Է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր բոլոր գործընկերների հետ մենք նաև խոսում ենք Ուկրաինայի վերականգնման մեծ պլանի մասին: Արդեն աշխատանքն սկսել են Վերականգնման ազգային խորհուրդը և նրա աշխատանքային խմբերը: Մենք կարծում ենք, որ հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվները եւ դրամական միջոցները»,-հայտնել Է նա:

Նրա խոսքով՝ բոլոր ռուսաստանյան ակտիվները կանցնեն «Ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Մենք կվերցնենք այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի մեր երկրում, եւ այդ միջոցները կուղղենք մեր բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը եւ մեր երկրի վերականգնմանը»,-հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր