Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

11 մայիս 2022 13:34

Պուտինին կարող է չբավարարել Դոնբասում ՌԴ-ի հաղթանակը,Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ռազմական գործողությունների ընթացքը կարող է ավելի անկանխատեսելի դառնալ

Առաջիկա ամիսներին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքը կարող է ավելի անկանխատեսելի դառնալ։ Հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կսրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը. հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնախմբում լսումներին։


«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայի տարածքում ավելի անկանխատեսելի և պոտենցիալ էսկալացիոն հետագիծ կարող է դիտվել», - ասել է ԱՄՆ հետախուզական գործակալության ղեկավարը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզությունը նաև հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնել և պատերազմ սանձազերծել Մերձդնեստրում։


«Պուտինին կարող է չբավարարել Դոնբասում Ռուսաստանի հաղթանակը, ուստի ՌԴ նախագահը մտադիր է երկարաժամկետ պատերազմ վարել Ուկրաինայում՝ հուսալով, որ ԱՄՆ-ը և Եվրոպան հետագայում «կկորցնեն վճռականությունը» նման ագրեսիային հակազդելու հարցում»,- ասել է Հեյնսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր