Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

12 մայիս 2022 14:22

Իրանը կարող է ՀՀ-ի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել, արագացրեք հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան

Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։


Նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների և ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Չի կարելի հապաղել, պետք է արագացնել։


«Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական ծով – Սև ծով և ԵՄ միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարևոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը»,—ասել է դեսպանը։


Նա նշել է, որ, բարեբախտաբար, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երևանի և Թեհրանի օրակարգում։


Թեհրանը, ըստ Զոհուրիի, մտածում է նաև այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով։ Հաղորդակցության և տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի և Իրանի շահերը, նշել է նա:


Դիվանագետն անդրադարձել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը: Նրա խոսքով, Իրանը կարող է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան դրա ներուժը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր