Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

12 մայիս 2022 15:50

ՌԴ-ն պատրաստ է ամենավճռական պատասխանը տալ նրան, ով կփորձի ինչ-որ կերպ մտնել Ուկրաինա.Բոլորը խուսափում ենՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումից

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումից խուսափում են բոլորը, միևնույն ժամանակ Ռուսաստանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած մեկին, ով կփորձի մտնել Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մեջ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլորն ուզում են խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումից, այդ թվում` Ռուսաստանը։ Այդ մասին բազմաթիվ հայտարարություններ են արել նաև ՆԱՏՕ-ում, և, իմ կարծիքով, ամենակարևորը՝ Վաշինգտոնում, այդ թվում՝ բարձր մակարդակով։ Նման հայտարարություններ է արել նախագահ Բայդենը», - ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն հայտարարությունները, որոնք փետրվարի 24-ից սկսած` հնչեցրել է նախագահը։
«Հայտարարվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամենավճռական պատասխանը տալ նրան, ով կփորձի ինչ-որ կերպ մտնել Ուկրաինա և ընդգրկվել հատուկ ռազմական գործողության մեջ, որն այժմ իրականացնում է ՌԴ ԶՈւ–ն», - ասել է նա:
Պեսկովն անդրադարձել է նաև Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Նրա խոսքով՝ դա կստիպի Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը պաշտպանելու համար։
«Եթե հիշում եք, կա նախագահի և գլխավոր հրամանատարի գործող հանձնարարականը՝ մշակել մեր արևմտյան թևերի ամրապնդման միջոցառումների ցանկ՝ կապված ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման հետ, այսինքն՝ ՆԱՏՕ-ն մեր կողմ է շարժվում։ Այդ պատճառով, իհարկե, այս ամենը հատուկ վերլուծության և անհրաժեշտ միջոցների մշակման տարր կդառնա իրավիճակը հավասարակշռելու և մեր անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Պեսկովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր