Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

13 մայիս 2022 13:02

Մոտս այնպիսի տպավորություն է, որ փողոցային պայքարի որոշ առաջնորդների նպատակը ոչ թե Նիկոլին և նրա իշխանության տապալելն է, այլ հենց փողոցային պայքարը տապալելն է․ Չախալյան

Տա Աստված սխալվեմ… Բայց մոտս այնպիսի տպավորություն է, որ փողոցային պայքարի որոշ առաջնորդների նպատակը ոչ թե Նիկոլին և նրա իշխանության տապալելն է, այլև հենց փողոցային պայքարը տապալելն է… Ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահագն Չախալյանը։


«Հ.գ. Անշուշտ ձգտում եմ, որպեսզի ոչ մեկին անձնապես չպիտակավորեմ ու չքննադատեմ, ինչպես փորձում էի դա անել 44 օրյայի ժամանակ, պատերազմից հետո մեղքի ծանր զգացողությունն ինձ հանգիստ չի՛ տալիս, ինչո՞ւ էի լռում, ինչո՞ւ չէի բարձրաձայնում ակնառուի մասին, Աստված ոչ անի, որ մոտս նման մեղքի զգացողություն առաջանա այս պայքարից հետո, ինչպես Նիկոլին չեմ խնայում, այդպես էլ այս պայքարը հնարավոր ձախողողներին չեմ խնայելու, Նիկոլին հնարավոր 6 ամսից- 1 տարի «ֆոռա» տվողներին չեմ խնայելու։


 
Հ.հ.գ. Որոշներն այդպես էլ չհասկացան, որ Հայրենիքը պետք է վեր դասել նեղ կուսակցական և նեղ անձնական շահերից, Հայրենիքի փրկությունը պետք է տարանջատել սեփական ես-ից, Հայրենիքը պետք է ավելին սիրել սեփական ես-ից»,-գրելէ նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր