Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում          Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք       44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը    

13 մայիս 2022 13:34

100 միայնակ կենսաթոշակառուի կոմունալ ծախսերը մասամբ կփոխհատուցվեն

Սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց կստանա փոխհատուցում՝ 144 հազար դրամի չափով։ Պլանային թիվը նախատեսված է 100, իսկ հավակնորդ շահառուների քանակը փաստացի կազմում է 103 թոշակառու։ Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։


Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը մեղմելն է։
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր