ԻՆչո՞ւ ՄԻՊ-ը չի հայտնվում ակցիաներում... Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ–ը՝ հղի կնոջ վրաերթի մասին

Ինչ վերաբերում է հավաքի վայրում գտնվելուն, ես, ըստ անհրաժեշտության, կորոշեմ նպատակահարմարությունը՝ որ հավաքին, ինչպիսի հավաքի, որտեղ իմ մասնակցությունը կարող է ունենալ վճռորոշ ու հանդարտեցնող էֆեկտ, որովհետև, եթե դուք ուսումանասիրեք՝ նախկինում էլ ՄԻՊ-ի մոտեցումներն այնպիսին են, որ հավաքներին մարդու իրավունքների պաշտապանների մասնակցությունը կարող է սխալ տպավորություն ստեղծել»:
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին էլ Քրիստինե Գրիգորյանըմեկնաբանեց.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Եթե հիշում եք` ավտոշարասյունը շատ մեծ արագությամբ էր անցնում»,–ասաց Գրիգորյանը։