Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 մայիս 2022 16:00

Ադրբեջանը մտադիր է 2 տարվա ընթացքում Արցախի օկուպացված տարածքներով ու Սյունիքով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ

Ադրբեջանը նախատեսում է մինչև 2024 թվականն ավարտին հասցնել օկուպացված Ջրականով և Կովսականով անցնող, Սյունիքի տարածքով անցնելիք ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը՝ այդպիսով իրագործելով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու իր վաղեմի ցանկությունը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ճանապարհի առաջին 77 կմ-ն ունենալու է երթևեկելի 6 գոտի։

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ճանապարհը Գաջիգյաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր (Սյունիքով անցնող հատվածը) մայրուղու մի կարևոր մասն է կազմում և կարևոր նշանակություն կունենա Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում։

Հիշեցնենք, որ օկուպացված Արցախում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հիմնարկեքի արարողությանը՝ վերոնշյալ ճանապարհի շինարարության մեկնարկին, մասնակցել է նաև Թուրքիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր