Իրանը և ՌԴ-ն կփորձեն հակազդել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը          Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը       Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների    

14 մայիս 2022 14:02

Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի՞

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, ըստ մաքուր օդում կախված հավաստի լուրերի, երկու օր առաջ «հայոց սպարապետ» Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի:

Խոսքը գնում է այն ռազմական ոստիկանի մասին, ով ուղեկցել է «սպարապետի» ավտոշարասյունը: Ծեծի և խոշտանգման թեման եղել է այն, որ ՌՈ աշխատակիցը միամտաբար թույլ է տվել այլ մեքենայի մուտքը շարասյան մեջ: Հասնելով ՊՆ, նրան կանչել և ծեծի են ենթարկել, իսկ հետո սպառնալով ազատել աշխատանքից, ստիպել են նրան չբարձրաձայնել միջադեպի մասին:

Կեցց՜ե «թավշյա հեղափախությունը», այն հեղափոխությունը, որը վերջապես օգնեց ազատվել «բռնապետերից» և սկիզբ դրեց «ոչ բռնի» խեղափոխությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր