Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

16 մայիս 2022 11:11

Սա ֆեյսբուքյան հրապարակում է արել, որ իբր թե «Համահայկական հիմնադրամից» թալանվել է 100 մլն դոլար

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառմանը. «Քոչարյանը Ղազինյան Արթուր անունով պատգամավոր ունի։ Սա այսօր ֆեյսբուքյան հրապարակում է արել, որ իբր թե «Համահայկական հիմնադրամից» թալանվել է 100 մլն դոլար։
Մի կողմ թողնենք այն, որ ամեն ինչ պղծելու քաղաքականության շրջանակներում շարունակվում է «Հայաստան համահայկական հիմնադրամի» անվանարկման գործընթացը, որի տուժողը բնակաբար կլինի միայն և միայն Հայաստանի ու Արցախի քաղաքացին։
Պարզապես Ղազինյանին ու իրենց «աջարակիցներին» հիշեցնեմ, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, որի նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։ Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո ոչ մի «թալանի» փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք։
ՀԳ։ Օրենքը հնարավորություն չի տալիս, հակառակ դեպքում 6 էլ, տո 16 ամիս էլ կտայինք իրենց՝ սրտի ուզած չափով քննելու համար այդ հարցը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր