Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

16 մայիս 2022 16:36

Նոր հողերի հանձնման անթույլատրելիությունը.նման ենթադրյալ փոխանակման հետևանքով կկորցնենք ևս 2790 հեկտար տարածք

ՆՈՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ


 
• Ապրիլի 7-ին ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայտարարել է (https://www.youtube.com/watch?v=g0zMhAEJ4fU), որ ՀՀ վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էին իր ենթակաները (https://www.youtube.com/watch?v=qlrJbY6C3z4)։ Խոսքը, բնականաբար, Տավուշի ու Արարատի մարզերի տարածքների մասին է։ 


• Կապիտուլյացիոն ռեժիմը փորձելու է մարդկանց զգոնությունը բթացնել «Արծվաշենի կտով»։ Ցանկացած սթափ դատող մարդու համար պարզ է, որ Ադրբեջանն առանց կռվի կապիտուլյացված Հայաստանին ոչինչ չի տալու, բայց անգամ տեսականորեն էլ նման փոխանակումն անիմաստ է, քանի որ տավուշյան և արարատյան տարածքներով անցնում են մեր կենսական ճանապարհները դեպի Վրաստան և Իրան՝ ապահովելով մեր գյուղերի անվտանգությունը, իսկ Արծվաշենը «փակուղի» է։ 


• Ներկայացնեմ նաև քանակական ցուցանիշներ, որ ապացուցում են նման ենթադրյալ փոխանակման վնասակարությունը, որի հետևանքով մենք կկորցնենք ևս 27.9 կմ² կամ 2790 հեկտար տարածք՝


■ Ադրբեջանի «ստանալիք»՝


Վերին Ոսկեպար - 25.6 կմ²


Սոֆուլու և Բարխուդարլու -10.2 կմ²


Ղզլհաջիլու - 2 կմ²


Խեյրիմլու, Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում - 9.1 կմ²


Տիգրանաշեն - 19 կմ²


ընդհանուր՝ 65.9 կմ²


■ Հայաստանի «ստանալիք»՝


Արծվաշեն - 38 կմ²


ընդհանուր՝ 38 կմ²


Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր