Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 մայիս 2022 10:34

Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ճակատագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ապրիլի 28-ին ի լուր աշխարհի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվելու է եւ իր դռներն է բացելու ամբողջովին վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:

Բժշկական կենտրոնի բացման օր էր նախանշված երեկ՝ մայիսի 16-ը։ Եվ, ահա մայիսի, 16-ը եկավ, ու հերթական չիրականացված խոստմանը ականատես եղանք։

Բժշկական կենտրոնը հատարարություն տարածեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը չի վերաբացվելու։ Թե երբ կբացվի, պարզ չէ: «Բացման մասին լրացուցիչ կհայտարարենք։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա նշանակում է, որ մինչեւ վերապրոֆիլավորման գործընթացի ավարտը ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելու է հիվանդանոցի այդ ճյուղը լրիվ անիմաստ, քանի որ կորոնավարակով հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում, իսկ այդ վարակի դեմ պայքարող բուժանձնակազմը շարունակում է աշխատել, հիվանդանոցը կոմունալ վճարումներ է անում, փաստորեն՝ անօգուտ: Ամեն օրը բեռ է պետության ուսերին, բայց, կարծես թե, այս ծանր բեռի թեման չի հետաքրքրում ՀՀ առողջապահության նախարարին: Նա մայիսի 22-28-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Հուսանք՝ Շվեյցիարա «վոյաժ» գնալուց առաջ ուղղաթիռով Հայաստանի Հանրապետության մարզեր ճամփորդող մեր առողջապահության նախարարն իր անմիջական առաքելությունը կիրականացնի եւ, ի վերջո, կկատարի կառավարության նիստում իր իսկ զեկուցած կատարողականը եւ գոնե մոտ ապագայում կվերաբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր