Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

17 մայիս 2022 15:10

Դեռ պետք է որոշ հանգամանքներ ճշտեն, որ ձերբակալեն Փաշինյանին, ասել են, որ դեռ հիմքեր չկան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների մեկ այլ խումբ էլ այժմ փակել է Բաբայան փողոցը։
Նշենք, որ այսօր նրանք հրավիրվել էին հարցաքննության։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն, և ուրբաթ օրը ստացել են ծանուցումը։
«Ըստ զինդատախազության` երեկ այն առձեռն ուղարկվել է և՛ փաստաբաններին, և՛ քննչական վարչություն։ Սակայն քննիչն ասում է, որ նման միջնորդություն չի ստացել։ Հավատում ենք զինդատախազությանը, որ ծանուցումն ուղարկվել է։ Այսինքն` Փաշինյանին ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունը չի հետաձգվել, բայց քայլեր էլ չեն իրականացվում»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այսօր պարզել են, որ Փաշինյանը մինչ այսօր չի էլ հարցաքննվել։
Այժմ ծնողները պահանջում են, որպեսզի գործով քննիչն իջնի իրենց հետ հանդիպման և պարզաբանումներ ներկայացնի։
Հարցաքննությունից դուրս եկած զոհվածներից մեկի հայրը նշեց, որ վրան են բերելու և այնտեղ խփելու։ «Ինձ ասացին, որ դեռ պետք է որոշ հանգամանքներ ճշտեն, որ ձերբակալեն Փաշինյանին։ Ասել են, որ դեռ հիմքեր չկան»,–ասաց տղամարդը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր