Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

17 մայիս 2022 16:35

Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից.Մոսկվան Կիևից պատասխան չի ստացել ռուսական կողմի առաջարկած պայմանագրի նախագծի վերաբերյալ

Ռուս-ուկրաինական բանակցությունները չեն շարունակվում. Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։


Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևից պատասխան չի ստացել ռուսական կողմի առաջարկած պայմանագրի նախագծի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևը կառավարում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան դա հաստատող տվյալներ ունի։


Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է մարտի վերջին Ստամբուլում։ Բանակցությունների հերթական փուլի արդյունքում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի իր ցանկությունը։ 


Սակայն ապրիլին Լավրովն ասել էր, որ Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագիծ, որը շեղվում է Ստամբուլի հանդիպման դրույթներից։ Այսպիսով, ավելի վաղ ուկրաինական կողմը պարտավորվել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն պայմանագրի նոր տարբերակում այդ կետը բացակայում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր