Տեսանյութ.Ով ժողովրդի հետ տենց խոսա, մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել
Ֆրանսիայի հրապարակում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացիներից մեկին, ով իրենց ասելով հյհոյել էր մեկ այլ քաղաքացու:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը դիմելով ոստիկանին՝ ասաց. «Կանչեք, տեսնեք ով է այդ մարդը, ում է հայհոյել եւ ինչի համար է հայհոյել: Հայհոյելու համար բերման եք ենթարկո՞ւմ: Հայհոյելու համար ոչ մի անգամ բերման չեն ենթարկում: Սա նախադեպ է դրվում այս իշխանության օրոք»:
Ոստիկանն արձագանքեց. «Այո, ծանր վիրավորանք է հասցրել: Մենք խուլիգնություն թույլ չենք տալու»:
Այս արտահայտությունը դուր չեկավ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին, ով բղավելով ասաց. «Էդ ո՞վ ա ասում խուլիգանություն, խուլիգանությունը դուք եք անում: Խուլիգանը դու ես արա»,-ասաց Իշխան Սաղաթելյանն ու հրեց ոստիկանին: Քաշքշոց սկսվեց:
Իշխան Սաղաթելյանը բորբոքված շարունակեց. «Ով ժողովրդի հետ տենց խոսա, մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել»:
Ոստիկանն արձագանքեց՝ չես կարա, ինչին Սաղաթելյանը բղավեց. «Կարամ ու ինձ մի բրդի, արա»: Դա ասելով Սաղաթելյանը նորից հրեց ոստիկանին:
Ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: