Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել, նրա պլանը մասամբ չաշխատեց․«Հրապարակ»

Ներհայաստանյան անհանգիստ այս օրերին Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ ինքն աջակցութուն ունի ե՛ւ Ռուսաստանից՝ ՌԴ նախագահի հետ հաճախ է հանդիպում, հեռախոսազրույցներ ունենում, ե՛ւ Եվրոպայից։ Դրա ապացույցն էր ուղեւորությունը Նիդերլանդներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երեկ արած հայտարարությունը, թե իրենք «հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին», ինչը կարելի է անգամ մեր ներքին կյանքին միջամտություն դիտել։ Չնայած գործադրված ջանքերին, Փաշինյանի պլանը մասամբ չաշխատեց․ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի շուրթերով շտապեցին հայտարարել, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերին:
Ի դեպ, իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել եւ կառավարական առանձնատանն անընդմեջ մարդ է ընդունել՝ ուժային կառույցների ղեկավարներին, իր թիմակիցներին։ Իսկ երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում